Օգոստոսի 10 -ի արտահերթ նիստում Ֆրանսիայի կառավարությունը որոշել է  օգոստոսի 24-ին հայտարարել նոր հակաճգնաժամային միջոցառումների մասին, փոխանցում է ֆրանսիական Figaro-ն: Էկոնոմիկայի նախարար Ֆրանսուա Բարուանը եւ բյուջետային նախարար Վալերի Պեկրեսը պետք է նախագահ Սարկոզիին ներկայացնեն այն միջոցառումները, որոնք երաշխավորելու են բյուջետային դեֆիցիտի կրճատումը: Այս կապակցությամբ  պետության ղեկավարը կոչ է արել բոլորին ջանքեր ներդնել ընդհանուր նպատակին հասնելու համար` առանց հաշվի առնելու կուսակցական տարաձայնությունները: