Այսօր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 33-ամյա Մարութ Հայրապետյանը իր վարած КамАЗ մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի  298.3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակներին և կողաշրջվել, հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները:

Փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով: