ՆԱՏՕ-ն պատրաստվում է գործարկել հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության երկու բազմազգ ծրագրերի հաջորդ փուլը, որոնք մշակվում են արդեն մի քանի տարի, գրում է Defense News-ը։
«Մոդուլային ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգ տեղակայելու ջանքերը, որոնք կներառեն շատ կարճ, կարճ եւ միջին հեռահարության պաշտպանական լուծումներ, ներկայումս ներառում են ՆԱՏՕ-ի 15 դաշնակիցներ եւ գործընկերներ: Եվ նրանք հույս ունեն հարթակը գործարկել մինչեւ 2028 թվականը:
Միեւնույն ժամանակ, ութ երկրներ միավորվեցին՝ զարգացնելու նոր հրամանատարական եւ վերահսկման հնարավորություններ՝ ցամաքային օդային եւ հակահրթիռային պաշտպանության համար նմանատիպ ժամկետներում:
«Այս երկու ծրագրերը դաշնակիցների միջեւ բազմազգ համագործակցությունը զարգացնելու մեր ջանքերի մի մասն են կազմում», - ասել է Պաշտպանական ներդրումների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Քամիլ Գրանդը Defence News-ին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ հակաօդային պաշտպանությունն այն տարածքն է, որտեղ «մենք կարծում ենք, որ դաշնակիցների միջեւ համագործակցությունը շատ իմաստալից կլինի»:





























