Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի հավատում, որ Հունաստանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներն ուղղված են Ռուսաստանի դեմ։ 

«Մինչ այժմ Հունաստանում ստեղծվել է ամերիկյան 9 ռազմաբազա։ Ո՞ւմ դեմ են նրանք տեղակայվել։ Ասում են՝ Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նախ առաջարկել է իրեն բանակցել Անկարայի եւ Աթենքի միջեւ առանց երրորդ երկրների մասնակցության, իսկ երկու շաբաթ անց ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։