Սոչիում, այսօր` օգոստոսի 11-ին, տեղի կունենա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը: Երկու երկրների նախագահները կքննարկեն Ղրիմում ռուսական սեւծովյան նավատորմի տեղակայմանը վերաբերող լրացուցիչ համաձայնագրերի ստորագրման հնարավորությունը:

Խոսքը գնում է ռուսական սեւծովյան նավատորմին երեք նոր պարեկային ֆրեգատ եւ երեք սուզանավ մատակարարելու մասին, որի համար անհրաժեշտ է ուկրաինական կողմի համաձայնությունը:

Օրակարգում կլինի նաեւ գազի խնդիրը:

Այս հանդիպման նախաշեմին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ ռուսական գազի բարձր գները կարող են ի չիք դարձնել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ առկա երկարաժամկետ համագործակցությունը: