ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները կարծում են, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի չեզոքացման օպերացիայի վերաբերյալ ֆիլմի հոլիվուդյան հեղինակները գաղտնի տեղեկություններ են ստացել Պենտագոնից:
Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Փիթեր Քինգը պահանջել է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե զինվորական գերատեսչություններն ինչ տվյալներ են տրամադրել հոլիվուդյան նախագծի ստեղծողներին:
Նյու-Յորք նահանգից ընտրված հանրապետականը արձագանքել է The New York Times թերթի հրապարակմանը, որը Պենտագոնին մեղադրել էր Քեթրին Բիգելոյի ֆիլմին «գաղտնի տվյալներ տրամադրելու» մեջ:
Հրատարակչությունը մեղադրում է զինվորական գերատեսչությունների անսովոր անկեղծությունը` կապված 2012 թ. նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Կինոժապավենի պրեմիերան տեղի է ունենալու 2012 թ. հոկտեմբերի 12-ին, այսինքն` ընտրությունների նախօրեւին: Հրատարակչության լրագրողների կարծիքով, ֆիլմը կարող է ավելացնել երկրի գործող նախագահի վերընտրվելու հնարավորությունները, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ , գնդապետ Դեյվ Լապանը հաստատել է, որ գերատեսչությունը օժանդակություն է ցույց տալիս ռեժիսոր Քեթրին Բիգելոյին եւ սցենարիստ Մարկ Բոալին, քանզի վերջիններս երաշխավորագրված կինոմատոգրաֆներ են:



























