Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի հրաժարվել «բազմակուսակցական համակարգի ներմուծման եւ երկրի Սահմանադրության մեջ շտկումներ մտցնելու» մտադրությունից:
Դամասկոսում կայացած սիրիական առաջնորդի եւ ԲՐԻԿ-ի (Հնդկաստանի, Բրազիլիայի, Հարավ-աֆրիկյան հանրապետության) արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչությունների հետ հանդիպման ժամանակ Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ասադը ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայում բողոքի ակցիաների ցրման ժամանակ թույլատրված սխալները չկրկնվեն, հաղորդում է «ԻՌԱՏ-ՏԱՍՍ»-ը:




























