2011-ի առաջին կեսին ԱՄՆ-ում ձերբակալվել է Հայաստանի 151 քաղաքացի: Այս թիվը հայտնել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, թե Լոս Անջելեսում մեծ թվով հայաստանցի դատապարտյալների առկայության մասին տեղեկությունները ուռճացված են: Ըստ Հովհաննիսյանի ամերիկյան իրավասու մարմիններից ստացած տեղեկությունների համադրությամբ` Լոս Անջելեսի բանտերում գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը չի գերազանցում 1000-ը: Տարօրինակ մարդ է Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսը: Հայաստանում ընդամենը 4.500 հազար կալանավորված եւ դատապարտված անձ կա: Իսկ միայն Լոս Անջելեսի բանտերում` 1000: Ու հյուպատոսը 1000-ը քիչ է համարում: