Վրաստանի կառավարության որոշումը` Նյու Յորքի, Լոնդոնի եւ Վարշավայի բորսաներում դնել ռազմավարական մի շարք օբյեկտների բաժնետոմսերը, կարող է վերաբերվել մայրուղային գազատարին, որը Ռուսաստանը կապում է Հայաստանին:

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի խոսքով, գազատարը ներառված է Նավթի եւ գազի միջազգային կորպորացիայի կազմում եւ համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո կառավարությունը կարող է բորսաներում տեղադրել այդ կորպորացիայի բաժնետոմսերը: Նա ասել է, որ կառավարությունը ներդրումային ընկերություններ է վարձել, որոնք էլ խորհուրդ են տվել տեղադրել բաժնետոմսերը միջազգային բորսաներում: Ինչպես նշել է Խետագուրին խոսքը 25-տոկոսանոց փաթեթի ամսին է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանը բորսաներում կտեղադրի մի քանի պետական ընկերությունների, մասնավորապես Վրացական երկաթուղու, էլեկտրոհամակարգի, Նավթի եւ գազի միջազգային կորպորացիայի բաժնետոմսերը: