ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքների շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը։

«Սերգեյ Լավրովն ընդգծել է ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծված կենսաբանական անվտանգության հարցերով լիազոր մարմինների համակարգող խորհրդի աշխատանքը հնարավորինս արագ սկսելու անհրաժեշտությունը։ Ռուսական նախաձեռնությամբ քննարկվել է ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական միջոցառումների ցանկը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո:

Բացի այդ, համատեղ հայտարարությամբ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները հաստատել են իրենց դիրքորոշումը հավասար եւ անբաժանելի անվտանգության սկզբունքի պահպանման վերաբերյալ։ «Այս սկզբունքը այն է, որ անքակտելի կապ կա յուրաքանչյուր պետության անվտանգության եւ մյուս բոլոր երկրների անվտանգության միջեւ եւ անթույլատրելի է որոշ պետությունների անվտանգության ամրապնդումը մյուսների անվտանգության հաշվին։ Կարեւոր է ապահովել դրա միասնական մեկնաբանությունը ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների միջեւ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կողմերը նաեւ կոչ են արել առավել ամրապնդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի առաջատար դերը միջազգային խաղաղության պահպանման գործում։ «ՀԱՊԿ անդամ երկրները կոչ են անում կառուցել աշխարհ՝ զերծ պատերազմներից եւ հակամարտություններից, բռնություններից եւ ճնշումներից, համապարփակ, հավասար եւ փոխշահավետ համագործակցության զարգացման, համապարփակ, կայուն եւ համագործակցության վրա հիմնված անվտանգության հասնելու համար՝ հաշվի առնելով. բոլոր պետությունների եւ ժողովուրդների շահերը»,- ասված է հայտարարության մեջ։