Հայաստանի ֆինանսների նախարարությունը հիշեցնում է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի որոշակի պահանջներ, որոնք հաճախ են խախտվում հայկական իրականության մեւ:

Ըստ այդմ, շահումով խաղերի եւ խաղատների կազմակերպիչը պարտավոր է`արգելել  քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրել  շահումը: «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն կազմակերպիչը պարտավոր է`իրային շահումների խաղարկման դեպքում վիճակախաղի շահող մասնակցին տեղեկացնել այդ իրային շահմանը համարժեք դրամական չափի մասին եւ շահողի ցանկությամբ տրամադրել դրամական շահումը, շահման փաստը եւ արժեքը հրապարակել միայն շահողի համաձայնությամբ, շահողի առաջին իսկ պահանջով տրամադրել շահումը Վիճակախաղին մասնակցելու իրավունք ունեն միայն 18 տարեկանը լրացած անձինք:

Այս պահանջների խախտման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ:

«Բոլոր այն անձինք, ովքեր հիմնավոր տեղեկություններ ունեն վերը նշված օրենքների պահանջների խախտման մասին, կարող են դիմել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների եւ պահանջների հսկողության տեսչություն` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 16:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում զանգահարելով  010-595-245 հեռախոսահամարով»,- ասված է Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: