Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում օգոստոսի 10-ի երեկոյան ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ծառայության աշխատակիցները:

Դեռեւս չպարզված հանգամանքներում BMW-X5 մակնիշի 26 ԼՕ 349 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել հարակից ձորակը:

Վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը` 24-ամյա Դավիթ Մաթեւոսյանը եւ ուղեւոր 29-ամյա Վահե Մարգարյանը, որոնց, մինչեւ փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի բնակիչները դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Տուժածները տեղափոխվել են Երեւան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոն, բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակները գնահատվել է կայուն- ծանր: