«Ինչպես երեւում է, Պուտինին հանգիստ չեն տալիս Վրաստանի նախագահի դափնիները»,-ենթադրում են վրացական լրատվամիջոցները: Նման հայտարարությունների առիթ է հանդիսացել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի` Թամանյան նեղուցի հատակn ընկղմվելը (2 մետր խորությամբ), որտեղ նա գտել է 6-րդ դարի ամորֆներ:

Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են, որ հուլիսի վերջին Միխայիլ Սահակաշվիլին ծովի հատակ էր սուզվել Բաթումիում:

«Ինչպես երեւում է, Պուտինին հանգիստ չեն թողնում Վրաստանի նախագահի դափնիները, եւ նա որոշել է բարելավել ռեկորդը: Չար լեզուներն ասում են, որ դա նրան չի հաջողվել: Վրաստանի նախագահը սուզվել է ավելի քան 7 մետր»,-գրում է «Գրուզիա Online»-ը: