Սիրիայի նախագահի վարչակազմը թուլացնելու նպատակով Սպիտակ տունը որոշում է կայացրել արգելել ամերիկյան ընկերությունների առեւտրային գործարքները Սիրիայի Առեւտրային բանկի հետ, որը խոշորագույնն է այդ երկրում, նաեւ սիրիական հեռահաղորդակցային Syriatel ընկերության, որ վերահսկում է Սիրիայի նախագահի զարմիկը` ալ-Ասադ Ռամի Մախլուֆը:

«Դա կարող է լրջորեն թուլացնել Դամասկոսի հում նավթի վաճառքի հնարավորությունները, քանի որ դրա մեծ մասը ձեւակերպվում է Առեւտրային բանկի միջոցով»,- ասվում է Wall Street Journal-ի հոդվածում: Բանկին նաեւ մեղադրում են Հյուսիսային Կորեայի հետ զենքի առաքման պայմանագրեր կնքելու մեջ:

Նշենք, որ ԱՄՆ-ը ընդունել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու որոշում է ընդունել: Այսօր ՄԱԿ-ում քննարկվել է բաշար ալ-Ասադի ռեժիմի մի քանի հարյուր հակառակորդների անհետ կորելու մասին զեկույցը: Զեկույցում ասվում է, որ 5 ամսում Սիրիայում սպանվել է 2 հազար, անհետ կորել 3 հազար մարդ:

ԱՄՆ ներկաայցուցիչ Սյուզան Ռայսն ասել է, որ Սիրիայի ղեկավարությունը կորցրել է լեգիտիմությունը: