ԱՄՆ-ը հերթական պատժամիջոցներն է կիրառել Բելառուսի մի շարք ձեռնարկությունների դեմ: Այս որոշումը ամերիկյան պատասխանն է քաղբանտարկյալներին բանտերում պահելու, ինչպես նաեւ «քաղաքական ակտիվիստներին, լրագրողներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդումների», հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հավելելով, որ այս պատժամիջոցները նպատակ չունեն վնասել Բելառուսի ժողովրդին:
«ԱՄՆ-ի «զայրույթը» վերաբերել է «Նաֆտան», «Գրոդնո ազոտ», «Բելշինա», «Գրոդնո Խիմվոլոկնո» ընկերություններին, հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Եվրամիությունը նոր տնտեսական պատժամիջոցներ էր կիրառել Բելառուսի նկատմամբ:
ԱՄՆ-ը հունվարի 31-ին միակողմանի պատժամիջոցներ էր կիրառել մի շարք բելառուսական ընկերությունների նկատմամբ, ինչպես նաեւ ընդլայնել էր Բելառուսի այն քաղաքացիների ցանկը, որոնց արգելվում է մուտք գործել ԱՄՆ:




























