Թերթի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին են դիմել դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ: Նամակագիրները ներկայացնում են դատական դեպարտամենտի (իրենց ձեւակերպմամբ, «միսակնոցի») բարքերը, մասնավորապես, դժգոհում դեպարտամենտի ղեկավարից. «Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ Արման Մկրտումյանի բարձր հովանու ներքո համակարգը գնում է վերջնական կործանման: Այն, ինչ այսօր կատարվում է դատական դեպարտամենտում, ավելի շատ նման է տոտալիտար ռեժիմով աշխատող մի կառույցի, որն անմիջականորեն ղեկավարում է նախկինում դատախազությունից կաշառակերության համար հեռացված Միսակ Մարտիրոսյանը»:




























