Կոալիցիայի հուշագրի ստորագրումից` փետրվարի 17-ից ամիսներ անց նոր մանրամասներ են ի հայտ գալիս այդ շրջանի դեպքերի հետ կապված: Պարզվում է` այն ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին «կոտրողը» եղել է իր խնամին` Հովիկ Աբրահամյանը, որն այդ ծառայությունը մատուցելով, փորձել է միանգամից երկու ձմերուկ բռնել: Նախ` Սերժ Սարգսյանին ապացուցել իր նվիրվածությունը: Դրա նախօրեին, եթե հիշում եք, նրա եւ ՀՀ նախագահի հարաբերությունները բավական լարված էին, եւ նախագահականում նրա հետ կապված անվստահություն կար: Իսկ երկրորդ «ձմերուկը», ըստ մեր տեղեկությունների, այն է, որ այդ ծառայության դիմաց Հովիկ Աբրահամյանը հույս է ունեցել հայտնվել վարչապետի աթոռին:




























