Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է «1973 թ.-ից մինչեւ 2011 թ. մարտի 17-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի իրականացման վերաբերյալ ձեռնարկումների մասին» հրամանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությանը:
ՌԴ նախագահն արգելել է Ռուսաստանի վրայով լիբիական օդանավերի թռիչքը, բացառությամբ հումանիտար նպատակներով օդային բեռների տեղափոխման կամ վթարային վայրէջքի անհրաժեշտության դեպքում: Ռուսական ռազմական նավերին թույլատրվում է Լիբիա մտնող կամ Լիբիայից դուրս եկող նավերի դիտարկում անցկացնել բաց ծովում, այն դեպքում, եթե Ռուսաստանն ունի տեղեկություններ ենթադրելու, որ նավերը օգտագործվում են ռազմական գործունեության հետ կապված ծառայությունների մատուցման, այդ թվում զինյալ վարձկանների, արգելված ցուցակից բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Հրամանը նաեւ արգելում է Մուամար Քադաֆիի մերձավոր բարեկամների, նրա շրջապատի եւ լիբիական իրավաբանական անձանց ֆինանսական միջոցների եւ ակտիվների հետ կապված օպեևացիաների անցկացումը, ինչպես նաեւ արգելվում է որոշ ֆիզիկական անձանց մուտքը եւ ելքը Ռուսաստան:




























