Մոսկվան ու Կիեւը չեն պայմանավորվել Ուկրաինայի համար ռուսական գազի գնի շուրջ:

RBC daily-ի տվյալներով, նախօրեին Սոչիում երկու երկրների նախագահների հանդիպմանը պայմանավորվածության չեն հանգել:

Թերթի փորձագետները պատմել են, որ «Գազպրոմին» ձեռնտու չեն ներկայիս պայմանները: Ռուսաստանը սովորաբար բանակցությունների ժամանակ ինչ-ինչ զիջումներ է պահանջում, սակայն այժմ Մոսկվան շահագրգռված չէ տարանցման ավելացման մեջ, իսկ «Գազպրոմին» լուրջ զիջումներ պետք չեն:

«Գազպրոմին» նոր գազային հակամարտություն է պետք, որ արդարացնի «Հարավային հոսքի» շինարարությունը, որ աշխատեցնի կապալառուներին»,- ասել են նրանք:

Ուկրաինան անցած տարվա գարնանից փորձում է վերանայել տալ գազի գինը` նշելով, որ ներկայիս գինն արդարացի չէ: Այժմ նա վճարում է 354 դոլար հազար խմ-ի համար, իսկ արդար գինը պետք է լինի 200 դոլարը: