Երեւանում, օգոստոսի 11-ին, Սասունցի Դավթի հրապարակի հարակից տարածքում դիտահորը կին է ընկել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարները` պարամեդիկով:

Մինչ փրկարարների ժամանելը դիտահորից տեղի ուժերով դուրս է բերվել Երեւան քաղաքի Վարդան Աճեմյան փողոցի թիվ 16 տան բնակիչ 34-ամյա Արմենուհի Գրիգորյանը, ում տեղում ցուցավերվել է առաջին բուժ. օգնություն: