Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) ծրագրում է մասնակցել Ստամբուլի եւ Անկարայի գազամատակարար ցանցի սեփականաշնորհմանը:

SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւը ադրբեջանական մասնավոր ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ընկերությունը լուրջ աշխատանքներ է տանում համապատասխան հայտամրցույթներին մասնակցելու համար:

Թուրքիայի ամենախոշոր ստամբուլյան գազամատակարարման ցանցի սեփականաշնորհման մեջ  հետաքրքրված են Ռուսաստանը, Թուրքիան եւ մի շարք եվրոպական երկրներ:

2011 թ. հունվարի սկզբին Ադրբեջանի պետական նավթային SOCAR-Turcas ընկերությունը ստացել է թուրքական շուկայում բնական գազի մեծածախ վաճառքի իրավունք: Թուրքիայի էներգետիկ շուկաների դիտորդական խորհորդը (EPDK)  .,  SOCAR-Turcas Petrokimya-ին համապատասխան արտոնագիր է տվել 30 տարով, մինչեւ 2041 թ, գրում է Contact.az-ը: