Ֆրանսիայում հրաձգարանում ուսումնական հրաձգության հետեւանքով հրդեհ է բռնկվել, գրում է BMFTV-ը։
Հրաձգարանում պայթուցիկ առարկաների հնարավոր առկայությունը դժվարացնում է կրակի դեմ պայքարը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը մարում են չորս հրշեջ ինքնաթիռ։
Նաեւ հրդեհից ոչ հեռու «հայտնաբերվել է ոչխարի երկու հոտ, որոնք հրշեջ-փրկարարները տեղափոխում են անվտանգ տարածք»։ Տեղում հրդեհի դեմ պայքարում են ընդհանուր առմամբ 95 հրշեջ-փրկարարներ եւ զինծառայողներ։




























