Հայոց ցեղասպանության մասին պատմող «Լուսնային հրեշը» ներկայացման պրեմիերան կայանալու է սեպտեմբերի 7-8-ին Ռուսաստանի Չիտա քաղաք մարզային դրամատիկ թատրոնում:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը, ներկայացման ռեժիսորը Երեւանի Ռուսական դրամատիկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է, ով Չիտայում աշխատում է Անդրբայկալի հայերի միության նախագծի շրջանակներում: