Հայտնի լոնդոնյան լրագրող Գվին Դայերը թուրքական «Hurriyet Daily News and Economic Review» պարբերականում գրում է.

Հեղափոխությունը սկսվել է. Արաբական գարնանը հաջորդում է «Անգլիական գարունը»: Հեղափոխությունը տարածվելու է: Անգլիական գարունը ցնցեց ամբողջ աշխարհը:

«Ես չեմ անվանում սա անկարգություններ, ես սա կոչում եմ ժողովրդական զանգվածների ապստամբություն: Դա տեղի է ունենում Սիրիայում, Քլեփհեմում, Լիվերպուլում, Պորտ-օֆ-Սփեյնում, եւ սա պատմական պահի էությունն է»,– BBC-ի հետ զրույցում ասել է սեւամորթ բրիտանացի լրագրող Դարկուս Հոուն:

Սակայն, իրականում, Անգլիայի փողոցներում քաղաքական բողոքավորներ չկան: Հինգ զոհվածներն էլ կապված են անկարգությունների հետ: Երեք մարդ զոհվել է Բիրմինհեմում վրաերթի հետեւանքով: Մեկը սպանված է գտնվել ավտոմեքենայում, Լոնդոնում, իսկ թմրավաճառ Մարկ Դագանին սպանել էր ոստիկանությունը, ինչից էլ սկսվեցին անկարգությունները:

Անկասկած, կան Դագանի սպանությանը վերաբերող հարցեր, որոնց պետք է պատասխանի ոստիկանությունը: Իսկ անկարգությունների հիմքում աղքատ երիտասարդների ցանկությունն է մի քիչ ունեցված գողանալ: Նրանք իրենց լքված են զգում եւ նրանք ճիշտ են:

Իրական հիմնախնդիրը դասակարգային է, ավելի ստույգ` հասարակության ստորին շերտերի հուսալքվածությունն է: