Աստանայում սկսվել է ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը: Ղազախստանի մայրաքաղաք չի ժամանել միայն Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը:
Հանդիպմանը մասնակցում են ՀԱՊԿ անդամ-երկրների վեց նախագահները. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան:
Քանի որ հանդիպումը պաշտոնական չէր, բոլոր նախագահներն առանց փողկապների էին եկել: Միայն Մեդվեդեւն էր պաշտոնական հագնված, ինչին ուշադրություն է դարձրել Նազարբաեւը: Ռուսաստանի նախագահն ի պատասխան ծիծաղել է եւ տեսախցիկների առաջ հանել փողկապը` դնելով այն կոստյումի գրպանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























