Ֆրանսիայի տնտեսական աճը 2011թ. երկրորդ եռամսյակում զրոյական է եղել, հաղորդում է ֆրանսիական գործարար Les Echos թերթը:
Ավելի վաղ Ֆրանսիայի վիճակագրական ազգային ինստիտուտը (INSEE) կանխատեսել էր 0,2% աճ: Առաջին եռամսյակում աճը կազմել է 0,9%: Արդյունաբերական արտադրությունում աճը երկրորդ կիսամյակում միայն 0,6% է կազմել` առաջին եռամսյակի 2,9% աճի դիմաց. սա ամենամեծ անկումն է 1968թ-ից ի վեր:
INSEE-ի հաշվետվության համաձայն` 2011թ. առաջին եռամսյակի արդյունքներով` Ֆրանսիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 84,5%-ը կամ 1646,1 մլրդ եվրո, ինչը 2,2%-ով ավելի է 2010թ. չորրորդ կիսամյակի ցուցանիշից:




























