Իտալիայի կառավարությունը 2012 - 2013թթ. նախատեսում է 45 մլրդ եվրոյով կկրճատել բյուջետային ծախսերը: Ինչպես փոխանցում է իտալական ANSA գործակալությունը, այդ մասին հայտարարել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին` տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Դրանից 9 մլրդ եվրոն կկրճատվի տարածքային եւ տեղական բյուջեներից:

«Մենք նաեւ կկրճատենք քաղաքականության ոլորտի ծախսերը»,-ավելացրել է Բեռլուսկոնին` նշելով, որ  նախարարություններին տրվող գումարները 2012թ. կկրճատվեն 6 մլրդ եվրոյով եւ եւս 2,5 միլիարդով` հաջորդ տարի:

Բյուջետային դեֆիցիտը 2012թ. նախատեսվում է հասցնել 1,6%-ի`  ներկայիս 3,9%-ի դիմաց:

Իտալիայի վիճակագրական ազգային ինստիտուտի տվյալներով` 2010 թ. Իտալիայի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 119%-ը: