Գերմանիայում նշում են Բեռլինյան պատի կանգնեցման 50-ամյակը:
1961թ. օգոստոսի 13-ին զորքերը փակեցին Արեւելյան եւ Արեւմտյան Բեռլինի ողջ սահմանը: Արեւմտյան Բեռլինը պատվեց փշալարով, ինչից հետո սկսվեց բետոնե պատի կառուցումը: Պատը կանգնեցվել է բառացիորեն ժամերի ընթացքում: 28 տարի շարունակ նա բաժանել է ոչ միայն քաղաքը, այլ երկու պետություն` սոցիալիստական ԳԴՀ-ն եւ կապիտալիստական ԳՖՀ-ն:
Իր գոյության տարիներին բարձրացել է պատի բարձրությունը, ուժեղացվել է նրա պահպանության համակարգը: Ընդհանուր երկարությունը կազմել է 155կմ:
Բեռլինյան պատի անկումը 1989թ. նոյեմբերի 9-ին էր: Քաղաքի սահմանագծում եղած 43 կմ-ից ներկայումս մնացել է 1,5 կմ-ից ոչ ավելի հատված:
Այսօր երկրի ողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները: Հիշատակի արարողության ընթացքում կհնչեցվեն այն աձանց անունները, ովքեր զոհվել են պատն անցնելու ժամանակ: Զոհվել է 136 մարդ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























