Որքան էլ իշխանական քարոզչամեքենան, մասնավորապես, հեռուստաընկերությունները փորձեն ներկայացնել, թե զինդատախազ Գեւորգ Կոստանյանն աշխատում է, անաչառ քննություն է կատարում եւ անգամ Եվրադատարանում մեր երկրի շահերն է հասցնում ներկայացնել, զինդատախազությունում դժգոհությունները նրանից աճում են: Քննիչներն ասում են, որ նա կոպիտ է, անհարկի վիրավորում է իր հոր տարիքի աշխատողներին, սխալ ցուցումներ տալիս: Խոսում են, որ զինդատախազի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է անպայման «շկոլա» անցած լինի` շարքային քննիչից մինչեւ զինդատախազ, հակառակ պարագայում ոչնչից գլուխ չի հանի: Դա է պատճառը, որ Կոստանյանի օորոք գրեթե ոչ մի գործ լիարժեք չի բացահայտվում, եւ դժգոհություններ կան ինչպես քրգործերով անցնող կողմերից, այնպես էլ դատախազ-քննիչներից:




























