«Ցավում եմ, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը խոսում է ոստիկանության համազգեստի նկատմամբ հարգանքի մասին, բայց չգիտես ինչու ոստիկանության համակարգում միայն հասարակական կարգի պահպանության ծառայություն իրականացնողներին, ճանապարհային ոստիկանությանն է մեծ լիազորություններ տրվել, եւ միայն այդ օղակներն են տեխնիկապես զինված` մեքենաներ, սպառազինություն: Փոխարենը` ոստիկանության համակարգի մյուս օղակներում մեծ խնդիրներ ունենք, իրավիճակն այնտեղ ողբալի է:

Այնտեղ աշխատում են այն նույն մեթոդներով, ինչ 20 տարի առաջ. տեխնիկապես զինված չեն, մարդիկ իրենց հաշվին են թուղթ ու գրիչ գնում, կամ փորձարարությունների գնալու համար իրենց հաշվին են ավտոմեքենաները վառելիքով լիցքավորում: Իրենք էլ իրենց վիճակից են ագրեսիվ»,- թերթի հետ զրույցում նկատել է փաստաբան Հովիկ Արսենյանը` հավելելով, թե` աննորմալ է, երբ քաղաքի կենտրոնում կարմիրբերետավորներ կան: