Լեհաստանում չեզոքացնում են խոշոր երկաթուղային վթարի հետեւանքները:
Ուղեւորական գնացքը օգոստոսի 12-ին դուրս է եկել ռելսերից Լեհաստանի կենտրոնական մասում` Վարշավայի եւ Կատովիցեի միջեւ, 4 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Huffingtonpost.com-ը:
Դեռեւս անհայտ պատճառով շրջվել է վագոններից մեկը: Հայտնի է, որ գնացքում գտնվել է 280 ուղեւոր: Դեպքի վայրից նրանց ինքնաթիռներով են տեղափոխել:
Վթարի ենթարկված գնացքի ուղեւորներից Մարչին Չլեբովսկը TVN24 հեռուստաալիքին հայտնել է, որ գնացքը սկսել է հանկարծակիորն դանդաղեցնել ընթացքը, իսկ հետո շուռ է եկել: Ուղեւորները դեռ ցնցված են պատահարից:



























