Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս տեխնիկապես պատրաստ չէ ընտրությունների անցկացմանը, այդ թվում` արտահերթ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:

Նրա խոսքով` ԿԸՀ անդամների համար դեռեւս պատրաստ չեն անհատական կնիքները,  որոնք պետք է օգտագործվեն նախկինում դրվող ստորագրությունների փոխարեն:

Ներկայումս ԿԸՀ-ն զբաղված է տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործընթացով: Դրանցից 41 ընտրատեղամասի համար կընտրվեն  7 հոգանոց հանձնաժողովներ, որոնցից յուրաքանչյուրում առնվազն երկու կին պետք է լինի: