Ամերիկացի հայտնի ձեռնարկատեր, Berkshire Hathaway Inc ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթը ԱՄՆ Կոնգրեսին առաջարկում է ավելացնել միլիարդատերերից գանձվող հարկերի չափը։ Այս մասին ինքը՝ միլիարդատերը, հայտարարել է New York Times-ի իր հոդվածում։ Նրա կարծիքով, դա ԱՄՆ կառավարոթյանը կօգնի կրճատել բյուջեի դեֆիցիտը։

Բաֆեթի խոսքով, 2010 թվականին իր կողմից կամ իր անունից վճարված հարկերի ընդհանուր չափը կազմել է շուրջ 6,94 մլն դոլար։ «Թվում է՝ սա շատ է։ Սակայն այս գումարն իմ եկամուտի ընդամենը 17,4 տոկոսն է»,- ասել է Բաֆեթը։