Իրաքի հարավում գտնվող Կուտ քաղաքում երկու ռումբ է պայթել: Իրաքյան իշխանությունները հայտարարել են, որ պայթյունից առնվազն 34 մարդ է զոհվել, 60 մարդ` վիրավորվել, հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:

Առաջին ռումբը ճամփեզրին է պայթել, որից հետո գործի է դրվել ավտոմեքենաներից ոչ հեռու գտնվող մյուս պայթուցիկ սարքը: Ահաբեկչության համար դեռ ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել:

Ավելի վաղ Բաղդադը կասկածանք է հայտնել այն մասին, որ իրաքյան իշխանությունները կկարողանան պահպանել երկրի անվտանգությունը ամերիկյան զորքերի հեռացումից հետո: Այդ կապակցությամբ իրաքյան իշխանությունները հայտարարել են Վաշինգտոնի հետ սկսված բանակցությունների մասին` դեկտեմբերին հիմնական զորքերի հանումից հետո մարզական կոնտինգենտի պահպանման շուրջ: