Ռուսաստանում դադարեցվել է С-300 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը։
1994 թվականից այդ համակարգերը արտադրվում էին միայն արտահանման համար, սակայն այժմ դադարեցվել է նաեւ դրանց արտահանումը։ 2015 թվականից հետո հակահրթիռային պաշտպանության նոր համակարգը կստեղծվի С-500 համակարգի հիմքի վրա։
Այս մասին հայտնել է արտագերատեսչական օդատիեզերական պաշտպանության փորձագիտական խորհրդի համանախագահ Իգոր Աշուրբեյլին, հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Աշուրբեյլիի խոսքով, ենթադրվում է, որ նոր համակարգը կլրացնի ներկայիս А-35 պաշտպանական համակարգին, որն ստեղծվել է դեռեւս 70-ական թվականներին։
С-500-ը մոբիլ համակարգ կլինի, որը ենթադրում է ինչպես մատական մասերի, այնպես էլ կրիչների միասնական կոմպլեկտացիա։
С-300-ի վերջին մատակարարումը Ռուսաստանը կկատարի Ալժիրին։ 2010 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը զրոյացրել էր Իրանին նման համակարգեր մատակարարելու պայմանագրերը։




























