Իտալիայի կառավարությունը թալիբներին վճարել է, որպեսզի նրանք հնարավորինս քիչ գրոհեն Աֆղանստանում տեղակայված իտալական զինուժը։ Այս մասին, ինչպես գրում է Re-Inchieste թերթը, վկայում է Wikileaks-ի հրապարակումը։
Համաձայն աղբյուրի՝ դեռ 2008 թվականի հունիսին Ջորջ Բուշն անձամբ է դիմել Սիլվիո Բեռլուսկոնիին՝ խնդրելով դադարեցնել նմանօրինական գործողությունները։ Բեռլուսկոնին իր հերթին նման խոստում է տվել։
Այնուամենայնիվ, ստվերային վճարումների կասկածները պահպանվել են, եւ 2008 թվականից սկսած՝ ամերիկյան հետախուզությունը այս թեմայով 4 դոսյե է պատրաստել։
Կասկածներն անհետացել էին միայն 2009 թվականի ամռանը՝ իտալական «Կայծակ» գումարտակի վրա կատարված առաջին մեծ գրոհից հետո։ Դրանից հետո սկսել էին աճել իտալական զինուժի կորուստները։ Եթե Աֆղանստանում իրականացվող գործողությունների առաջին 4 տարիներին զոհվել էր իտալացի 6, ապա հաջորդ երկու տարիներին՝ 24 զինծառայող, հարյուրավորները վիրավորվել էին։



























