Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցի սեպտեմբերի 2-3-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին: Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է Ալիեւի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

Գագաթաժողովին Ադրբեջանը ներկայացնելու է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: