Հայաստանում անցկացվող զինավարժությունների ժամանակ մահացել է ժամկետային զինծառայող Հալեմջան Աուբեկերովը, ով կոչված էր ՌԴ Սարատովի շրջանի Կրասնի Կուտից:
Ողբերգական դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Տղայի մահվան մասին մայրն իմացել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից: Ավի ուշ հեռագիր է ստացվել. Հալեմջանը մահացել է զինավարժությունների ժամանակ, հաղորդում է «Վզգլյադ-ինֆոն»:
«Նրանց Հայաստան վարժանքների են ուղարկել: Թռիչքի ժամանակ նա ընկել է փոսը եւ կոտրել է պարանոցը: Մենակ չի ընկել, երկուսին հանել, իսկ իրեն չեն հասցրել»,- պատմել է մահացածի եղբայրը` Դմիտրի Աուբեկերովը եւ հավելել, որ եղբայրն ինքն է ընկել: Աուբեկերովը ծնվել էր 1992թ. Կրասնի Կուտում, անցած տարվա հոկտեմբերին զորակոչվել էր բանակ եւ ծառայում էր Վլադիկավկազում:




























