Եվրոպական մայրցամաքը ապրում է բնական աղետների ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, ինչպիսիք են երաշտներն ու անտառային հրդեհները՝ կլիմայի աճող փոփոխության պատճառով, գրում է AP-ը:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ 2017 թվականից ի վեր գրանցվել են  Եվրոպայում ամենաինտենսիվ անտառային հրդեհները։ Երկարատեւ երաշտը հարվածել է ԵՄ անդամ մի քանի երկրների՝ Հունաստանին եւ Իտալիային, անցյալ ամիս ջերմային ալիքը հասել է Գերմանիա։