Երթուղային տաքսում թունավոր նյութի արտահոսքի կապակցությամբ անցկացվում է հետաքննություն, փորձաքննություն է նշանակված` պարզելու, թե ինչ նյութ էր դա եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, օգոստոսի 10-ին Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացիներ` այրվածքներով: Տուժածներն եղել են. «ԳԱԶԵԼ»-ի վարորդ Ս. Հովհաննիսյանը, ուղեւորներ 55-ամյա Համլետ Վարդանյանը, 55-ամյա Իրինա Նազարյանը, 54-ամյա Գոհար Ասլանյանը, 34-ամյա Գեւորգ Էլարյանը եւ 26-ամյա Արմեն Օհանյանը:
Նույն օրը նրանք պատմել էին, որ գտնվել են թիվ 95 երթուղայինում, որտեղ անծանոթ տղամարդը ապակե շշով անհայտ լուծույթ, հավանաբար ազոտական թթու է տեղափոխել: Շիշը ջարդվել է, լուծույթը թափվել, ինչն էր հանգեցրել է հրդեհի:




























