Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում շրջանի անտառներում հրդեհ է բռնկվել։ Այս տարածքում է գտնվում Բոդրում հանգստավայրը։ Հրդեհի մարումը օդից եւ գետնից շարունակվում է։
Հրդեհը սկսվել է անհայտ պատճառով, հայտնում է NTV լրատվականը։ Հայտնի է, որ հրդեհը տարածվել է քամու պատճառով:
Հրդեհը ենթադրաբար բռնկվել է ձիթապտղի այգիներում։ Անտառտնտեսության գլխավոր վարչության տվյալներով՝ հրդեհի վայր է ուղարկվել 7 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 20 ջրցան եւ 3 բուլդոզեր։ Ժանդարմերիան հրդեհի պատճառների հետաքննություն է սկսել:





























