Ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակի լավացման նպատակով Եվրամիությունն Ադրբեջանին 2 մլն եվրո է հատկացրել։ Այս մասին SalamNews-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Ռոնալդ Կոբիան։

Նրա խոսքով, ԵՄ-ն չի սահմանափակվում «միջոցների սովորական հատկացմամբ», այլ նաեւ այդ երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակի լավացման նպատակով Ադրբեջանի կառավարության հետ երկխոսություն է վարում։

Ռոնալդ Կոբիան ասել է, որ ապագայում տրամադրվելիք գումարի չափն էլ ավելի մեծ կլինի։