Հուլիսի 6-ին ոստիկանություն է ահազանգել Ռուսաստանի  քաղաքացի, 32-ամյա Եկատերինա Ս.-ն և հայտնել, որ  այդ օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, իրեն անծանոթ տղամարդը  Հրազդանի կիրճում սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկանության կենտրոնական բաժնում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Նշված արարքի համար հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնում են Երևանում բնակվող 28-ամյա տղամարդուն: