Հուլիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխություններին։

Դրանց թվում են՝

«Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգրքում (Սահմանադրական օրենք) փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի օրինագիծը

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Նշենք միայն, որ խորհրդարանական ընդդիմությունը նիստին ու քվեարկությանը չի մասնակցել։