Կանխատեսումների համաձայն` 2011-2012 ուստարում, ըստ ծնելիության սանդղակի, դպրոց կհաճախի մոտ 37 հազար երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նա նշեց, որ 2010-2011 ուստարում 35 հազար 948 առաջին դասարանցի ենք ունեցել:
Նախարարության հանրակրթության բաժնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այսօր հանրապետությունում գործում է 1400 դպրոց, որից 59-ը մասնավոր է: Մասնավոր դպրոցներում երեխայի մեկ ամսվա ուսումնառությունը արժե 25-30 հազար դրամ եւ հասնում է մինչեւ 60 հազար դրամի:
Ըստ որում` պետությունը որեւէ կերպ չի սահմանել, որ մասնավոր կամ ոչ պետական դպրոցներում ուսման վարձը չպետք է գերազանցի ֆիքսված գումարը:




























