Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 17-ին հրամանագիր է ստորագրել Հրաչյա Աղաջանյանին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Կոպենհագեն):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ  հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով, Արա Այվազյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաս¬տանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից: