Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բն Սալման ալ Սաուդի հետ, հայտնում է MK լրատվականը եւ հավելում, որ, Կրեմլի տվյալներով, կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ՝ հաշվի առնելով Թեհրանում կայացած բանակցությունների արդյունքները:
Բացի Սիրիայում առկա իրավիճակից, քննարկվել է նաեւ նավթի համաշխարհային շուկայում տիրող իրավիճակը:
Հայտնի է, որ ՌԴ նախագահն ու թագավորության գահաժառանգը ընդգծել են ՕՊԵԿ+-ի շրջանակներում հետագա համակարգման կարեւորությունն ու «գոհունակությամբ» նշել, որ ձեւաչափի բոլոր մասնակիցները հետեւողականորեն կատարում են իրենց պարտավորությունները։
Կրեմլից հայտնել են նաեւ, որ տարբեր մակարդակներով շփումները շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:





























