Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանը օգոստոսի 16-ին հացադուլ է հայտարարել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։

Նրա խոսքով, դաապարտյալը նման քայլի դիմել է «իր քրեական գործի առնչությամբ»։ «Մանրամասներ չեմ  կարող ասել,պատժաչափի՞ց է բողոքում, թե մեկ այլ բանից, չգիտեմ։ Եթե քրեական գործից է բողոքում, ուրեմն ենթադրում է, որ իրեն սխալ են դատապարտել»,- նշեց Ղալեչյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ ցմահ դատապարտյալ Էմիլ Վերդյանն իր իսկ ցանկությամբ առանձին խուց չի տեղափոխվել, քանի որ դրա համար պաշտոնական դիմում չի ներկայացրել։ Այլ դատապարտյալներ նրա հացադուլին դեռեւս չեն միացել։