ԱՄՆ-ն չի ցանկանում MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարքեր ուղարկել Ուկրաինա՝ վախենալով, որ անօդաչու թռչող սարքը և նրա խիստ զգայուն տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում, եթե ուկրաինական ուժերը ճնշվեն, գրում է WSJ-ը:
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաները ավելի քան երկու ամիս առաջ խնդրել են չորս MQ-1C Gray Eagle անօդաչու թռչող սարքեր մատակարարել: Բայդենի վարչակազմը չի ցանկանում հաստատել խնդրանքը, ասում են պաշտոնյաները։



























