Պեկինը մշտական փրկարարական ուժեր եւ ծովային վարչակազմ է տեղակայել վիճելի Հարավչինական ծովի իր արհեստական կղզիներում:
«Նոր թռիչքային ջոկատը եւ ծովային փրկարարական ծառայության անձնակազմը կտեղակայվեն Ֆայր Կրոս, Սուբի եւ Միստիֆ խութերում՝ Չինաստանի երեք ամենամեծ արհեստական կղզիներից Սպրատլի արշիպելագում»,- հայտնել է China Central Television-ը հեռուստատեսությունը:
Դա փրկարար նավերի կանոնավոր պարեկությունը մշտական ինստիտուցիոնալ ներկայության կվերածի, որը կարող է մեծապես բարելավել Հարավչինական ծովի ընդգրկումը, նշում է South China Morning Post-ը:
Չինաստանի առաջադեմ ստորաբաժանումները ծովային վթարային փրկարարական առաքելություններ կիրականացնեն, կվերահսկեն ծովային երթեւեկության անվտանգությունը, նավերի աղտոտման կանխարգելումը եւ այլ պարտականություններ Նանշայի (Սպրատլի) ջրերում, կապահովեն նավարկության եւ առօրյա արդյունաբերական գործունեության անվտանգությունն ափամերձ երկրների բնակչության համար, հաղորդում է «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը:
Պեկինը հայտարարում է Հարավչինական ծովի նկատմամբ իր բացարձակ ինքնիշխանության մասին, որը նա ինը կետերից բաղկացած իր պատմական գիծն է համարում, այդ թվում՝ ամբողջ Սպրատլի արշիպելագը: Սակայն Ֆիլիպինները, Բրունեյը, Մալայզիան, Վիետնամը եւ Թայվանը մրցակցային հավակնություններ ունեն որոշ կամ բոլոր կղզիների նկատմամբ: Պեկինը հրաժարվել է ճանաչել Հաագայի Սպրատլի կղզիների միջազգային տրիբունալի 2016-ի որոշումը, որը ճնշող մեծամասնությամբ Ֆիլիպինների պահանջների օգտին էր։
Չինաստանի նորաստեղծ 2-րդ Հարավչինական ծովային թռիչքների ծառայության ջոկատը, որը նոր է ստեղծվել Չինաստանի տրանսպորտի նախարարության կողմից, կտեղակայվի Սպրատլիի վրա՝ փրկարարական պարտականություններ ստանձնելով, որոնք նախկինում կատարում էին մայրցամաքի կամ Հայնան կղզու բազաներից թռնող ինքնաթիռները:





























